ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Անթալիա՝ մասնակցելու Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովին:

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ՀՀ ԱԺ փոխնախագահը ելույթ կունենա համաժողովում, ինչպես նաև աշխատանքային հանդիպումներ կունենա մի շարք պետությունների խորհրդարանների ղեկավարների հետ: