ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցին, լրագրողների հետ զրույցում նշել է, որ արդեն իսկ կազմվել է հարցաքննվող անձանց շրջանակը. նա հավաստիացրել է, որ գաղտնալսման պատվիրատուի բացահայտման հետքի վրա են:

Ըստ Գրիգորյանի, կատարվել և կատարվում են բազմածավալ քննչական և դատավարական գործողություններ, սակայն գործի առանձնահատկություններից ելնելով այս փուլում ճիշտ չի համարում խոսել կատարվող գործողությունների մասին:

«Հաշվի առնելով ծանրաբեռնվածությունը և Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցառումը՝ կանդրադառնանք դրանից հետո: Համապատասխան հարցումները կատարվել են, փորձաքննությունները նշանակվել են բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ», - եզրաձակել է Գրիգորյանը: