«Ժամանակ» թերթը գրում է.

«Առաջիկայում ՀՀ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում են լինելու ոչ միայն այն մարդիկ, ովքեր հսկայական կարողություն են կուտակել Քոչարյանի պաշտոնավարման շրջանում, այլ նաև նրանց մտերիմները: Այս մարդիկ դիտարկվում են հակահեղափոխության պոտենցիալ աջակիցներ, որովհետև իրենց կուտակած կարողության պաշտպանությունը և բազմապատկումը հնարավոր են համարում նոր իշխանության տապալման պայմաններում:

Նրանցից մեկը «Մոսկվա» կինոթատրոնի և «Պարադիզ» ընկերության սեփականատեր Մարտին Ադոյանն է, ով Սամվել Մայրապետյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչն է:

Մայրապետյանին և նրա մերձավորներին ու Քոչարյանի մյուս ընկերներին և նրանց մերձավորներին չեզոքացնելով՝ նոր իշխանությունը փորձելու է չեզոքացնել դիմադրության այն շղթան, որը ձևավորվում էր վերջին ամիսներին և շաբաթներին»: