Թուրքիայի Տրապիզոնի Օրթահիսար շրջանի հայկական Սուրբ Ամենափրկիչ վանքը նահանգում մնացած միակ կանգուն հայկական սրբատեղին է, որն այժմ գտնվում է փլուզման եզրին, այս մասին ահազանգում է թուրքական karadenizgazete.com.tr կայքը:

Սևծովյան տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի դասախոս, պրոֆեսոր Իսմայիլ Քյոսեն լրատվամիջոցներին տված հարցազրույցում շեշտել է, որ Տրապիզոնում նախկինում շուրջ 200 հայկական եկեղեցիներ ու վանքեր են եղել, որոնցից և ոչ մեկն այսօր արդեն կանգուն չէ: Որոշ վանքեր էլ հայտնվել են անհատ անձանց սեփականացված կալվածքների տարածքում:

Ըստ թուրք պրոֆեսորի՝ այս վանքերն ու եկեղեցիները պետականացնելն ու պահպանության տակ առնելը շատ կարևոր է և պահանջում է բավականին մեծ ֆինանսական ներդրումներ ու համակարգված ծրագիր:

«Ամենափրկիչ վանքից դուրս բավականին շատ հայկական խաչքարեր էլ են գտնվում։

Ամենափրկիչը կառուցվել է 1424թ-ին Ստեփան Բաղդասարի կողմից: Այս վանքը մեծ է եղել, այժմ ընդամենը մի շենքն է մնացել», - ասել է Քյոսեն: