ՀՀ բուհերի ուսանողներին կարող են վարձն ամսական մուծելու հնարավորություն տալ: Նման օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողավի նախագահ Տիգրան Ուրիխանյանը:

Ըստ նախաձեռնության, բարձրագույն ուսումնական հաստատությունները պարտավորվում են վճարովի հիմունքներով սովորող ուսանողներին տրամադրել ուսման վարձը ամսական մուծելու տարաժամկետ հնարավորություն։

Ըստ գործող կարգի պահանջվում է վարձը մուծել ուսումնական տարվա սկզբից, կամ դիմումի համաձայն երկու մասով կիսամյակի սկզբից, ինչը մեծ դժվարություններ է առաջացնում ուսանողների և նրանց ծնողների համար։