Պաշտպանը «Լիվերպուլ» տեղափոխվեց «Սաութհեմփթոնից»: «Կարմիրները» հայտարարեցին հոլանդացու տեղափոխության մասին, ով պաշտոնապես կդառնա մերսիսայդցիների ֆուտբոլիստը հունվարի 1-ին:

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Վան Դեյկի համար պայքարում «Լիվերպուլն» անցավ «Մանչեսթեր Սիթիից» և «Չելսիից»: Պաշտպանը շաբաթական կստանա 200 հազար եվրո աշխատավարձ:

Վան Դեյկի տրանսֆերը դարձավ ռեկորդային պաշտպանների համար: Մինչ այս ռեկորդը պատկանում էր Կայել Ուոքերին, ում համար «Մանչեսթեր Սիթին» «Տոտենհեմին» վճարել էր 60 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում հոլանդացին «Սաութհեմփթոնի» կազմում անցկացրել է 15 հանդիպում: Բուքմեյքերները գտնում են, որ հիմա «Լիվերպուլը» մի փոքր ավելի քիչ գոլեր բաց կթողնի: