Ուոլթեր Ռիդի ազգային ռազմաբժշկական կենտրոնի հետազոտողները մշակել են այնպիսի մի նյութ, որն արգելափակում է հերոինի ներգործությունը: Պատրաստուկն արդեն թեստավորվել է կենդանիների՝ լաբորատոր մկների և առնետների վրա: Հետազոտությունների արդյունքների մասին հոդվածը հրապարակված է Journal of Medicinal Chemistry հանդեսում։

Օրգանիզմում հայտնվելու դեպքում նոր պատրաստուկը կապազերծում է այն հակամարմինները, որոնք արգելակում են օպիոդների մոլեկուլների անցումն արյունա-ուղեղային պատնեշով: Թմրակախյալի համար դա նշանակում է, որ, անկախ ստացված դեղաչափից, նա թմրադեղի հոգեակտիվ ներգործությունները չի զգում:

Հետազոտողները նշում են, որ նոր պատրաստուկը կանխում է ոչ միայն հերոինի, այլև մյուս օպիոդների թափանցումն ուղեղ: Ենթադրվում է, որ փորձարկումներն ավարտելու համար գիտնականներին կպահանջվի մի քանի տարի: