Հայաստանի պատվիրակության հաշվին առաջին ոսկե մեդալն է գրանցվել Բուենոս Այրեսում անցկացվող ամառային պատանեկան Oլիմպիական խաղերում։ Չեմպիոնի պատվին է արժանացել հայաստանցի ծանրորդ, 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը։

Նա պոկել է 141կգ, հրել 168 կգ, երկամարտի 309 կգ արդյունքով անհասանելի դառնալով բոլոր մրցակիցների համար և նվաճելով չեմպիոնի կոչումը։ Կարեն Մարգարյանը 17 տարեկան է, Եվրոպայի պատանիների կրկնակի չեմպիոն է: