Երեկ 50-օրյա վարչական կալանքից ազատ արձակված ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին նոր մեղադրանք է առաջադրվել զրպարտության հոդվածով:

Ընդդիմադիր գործչի խոսքերով իրեն զրպարտության մեջ է մեղադրում Ներքին գործերի նախարարության նախկին աշխատակից, Մագնիտսկու գործով անցնող Պավել Կարպովը, ով 2016թ-ին դիմել էր ոստիկանություն՝ պնդելով, թե Նավալնին և ևս մի քանի անձ իրեն մեղադրում են ծանր հանցանքներում:

Նավալնին մեկամսյա կալանքի էր դատապարտվել օգոստոսի վերջին` հունվարի 28-ին կազմակերպված «Ընտրողների գործադուլ» ակցիայի համար: Սեպտեմբերի 24-ին ընդդիմադիր գործիչը կրկին ազատազրկման էր դատապարտվել՝ այս անգամ 20 օրով, և կալանավայրից դուրս գալուց վայրկյաններ անց կրկին ազատազրկվել։