Այսօր Աբովյանում մեկնարկում է Աբովյանի ամենամյա թատերական փառատոնը: Այն թվով երրորդն է:

Փառատոնի շրջանակում մինչև հոկտեմբերի 23-ը նախատեսված է շուրջ տասը ներկայացում` Երևանի և Վանաձորի թատրոնների մասնակցությամբ.

Հ. Բեգլարյան «Արծվաբույն» (Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն),

Կ. Խոդիկյան «Հրավիրված ե՞ք ծնունդի» (Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն),

Վ. Չալդրանյան, Գ. Խանջյան «Ձայն լռության կամ 6-րդ պատվիրանը» (Համազգային թատրոն),

Հ. Թումանյան «Անխելք մարդը» (Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն),

Ա. Բլոկ «Արքան հրապարակում» (Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ),

Մ. Դելապորտ, Ալ. դե լա Պատելյեր «Անունը» (Հ. Մալյանի անվան թատրոն),

Ն. Շահնազարյան «Վարագույրը չփակեք» (Վանաձորի Հ. Աբելյանի անվ. թատրոն),

Օ․ Յեմելյանովա «Երեք խոզուկները» (Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոն),

Կ․ Խոդիկյան «Երկու մենապիես» /«Երբ դու չկաս», «Լույսը կբացվի»/ (Գոյ թատրոն):

Ներկայացումների մուտքն անվճար է:

Փառատոնը կազմակերպում է Հայաստանի թատերական գործիչների միությունը, Աբովյանի համայնքապետարանը, Աբովյանի դրամատիկական թատրոնը։