ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին, նշել է՝ ովքեր, որ «թալանել են, ձեռքերը արյունոտ են, կոռուպցիայի մեջ են ու «Հանրապետականից» թռել են, թող իրենք մտածեն», հայտնում է ShantNews.am-ը:

«Մենք իշխանություն եղած ժամանակ ոչ կոռուպցիայի, ոչ թալանի ու ոչ էլ որևէ բանի մեջ ենք եղել, և հիմա առավել ևս: Ինչպես, որ ժամանակին ՀՀՇ-ից թռան, էդպես էլ հիմա «Հանրապետականից» են գնում: Աստված իրենց հետ, ով որ գնա՝ բարով գնա: Ես որևէ մեկին գնահատական չեմ տալիս»,- ասել է Շարմազանովը:

ԱԺ այգին բացելու և աշխատանքի գնալու վերաբերյալ Շարմազանովը նշել է, որ փողոցով շատ հանգիստ քայլում է և «ոչ մի անգամ խնդիրներ չի ունեցել աշխատանքի գնալու ու տուն վերադառնալու ճանապարհին»:

Ավելի վաղ «Հանրապետական» խմբակցության և այն վերջերս լքած մոտ քսան պատգամավոր հայտարարեց, որ կողմ են ԱԺ լուծարմանը և դեկտեմբերի արտահերթ ընտրություններին: