Տիգրան Խաչատրյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել համապատասխան հրամանագիրը:

Հիմք է ընդունվել վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Գեղամ Գևորգյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար: