Թուրքիայում ընթացող բազկամարտի աշխարհի առաջնությունում այսօր՝ հոկտեմբերի 16-ին հնչել է հնչել է Հայաստանի օրհներգը, մեր եռագույնը ծածանվել է բոլորից վեր:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ մրցումների մեկնարկային օրը փայլուն է հանդես եկել գերծանր քաշային Դավիթ Դադիկյանը, ով երիտասարդների պայքարում ձախ ձեռքով նվաճել է ոսկե մեդալ: Ընդ որում, հաղթանակած հայ մարզիկը նաև հայոց բանակի զինվոր է: