Երկրորդ տարին անընդմեջ: «Ռեալի» հարձակվողը հաղթեց լրագրողների քվեարկությամբ, որն անցկացնում է լեհական РАР գործակալությունը:

Կրիշտիանուն հավաքեց 159 միավոր: Երկրորդը 143 միավորով դարձավ «Ֆորմուլա-1»-ի քառակի չեմպիոն Լուիս Հեմիլթոնը: Երրորդ տեղը գրավեց շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը՝ 124 միավոր:

Ռոնալդուն արդեն դարձել էր մրցանակի հաղթող 2016 թվականին: Քվեարկությանը մասնակցում են Եվրոպայի 27 տեղեկատվական գործակալություններ: