Թուրքիայում անցկացվող բազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սերոբ Աբրահամյանը չեմպիոնի կոչումը նվաճել է հաշմանդամություն ունեցող մարզիկների պայքարում:

Նա ամենաուժեղն է եղել մինչև 85 կգ քաշային կարգում, որի եզրափակիչում հաղթել է ռուս մարզիկի:

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Դադիկյանը Անթալիայում ոսկե մեդալ էր նվաճելաշխարհի երիտասարդական առաջնության 90+ քաշային կարգում: