Հոկտեմբերի 18-ին Հռոմում 13-րդ անգամ կբացվի «Կինոյի տոն» միջազգային կինոփառատոնը: Իր գոյության ընթացքում այն քանիցս փոխել Է ձևաչափը և այժմ վերադարձել Է հանդիսատեսների փառատոն լինելու, հանրությանը համաշխարհային կինոյի համայնապատկերին և նրա լավագույն ժամանակակից նմուշներին ծանոթացնելու սկզբնական գաղափարին:

Այս տարվա ծրագրում են Էլայ Ռոտի «Ժամացույցներով տան գաղտնիքը» թրիլլերը՝ Քեյթ Բլանշեթի մասնակցությամբ, Մայքլ Մուրի «Ֆարենգեյթ 11/9» նոր քաղաքական պամֆլետը, լեհական կինոյի դասական Կշիշտոֆ Զանուսիի վերջին աշխատանքը՝ Eter-ը: Կինոփառատոնի բացմանը կկայանա Դրյու Գոդարդի «Ոչ մի լավ բան «Էլ Ռոյալ» հյուրանոցում» ֆիլմի պրեմիերան՝ Ջեֆ Բրիջեսի, Դակոտա Ջոնսոնի, Քրիս Հեմսֆորթի, Ջոն Հեմմի մասնակցությամբ: Հիմնական ծրագրում ներկայացված կլինեն տարբեր երկրների 38 գեղարվեստական ժապավեններ եւ վավերագրական կինոնկարներ:

Կինեմատոգրաֆում ներդրված ավանդի համար պատվավոր մրցանակների կարժանանան ամերիկացի ռեժիսոր Մարտին Սքորսեզեն և ֆրանսիացի դերասանուհի Իզաբել Յուպերը, որոնց սպասում են Հռոմում: Ինչպես միշտ, ուշադրության կենտրոնում Է մնում իտալական կինոն:

Նրա նշանավոր ներկայացուցիչներ Մարիո Մարտոնեն և Ջուզեպե Տոռնատորեն, Ռորվահեր քույրերը, ստեղծագործական հանդիպումներ կանցկացնեն հանրության հետ: Հետահայաց սեկցիաները նվիրված են Պիտեր Սելերսին, Մորիս Պիալային, ինչպես նաև ներառում են մի շարք ցուցահանդեսներ: Հռոմի կինոֆորումը մրցութային չԷ, պրոֆեսիոնալ ժյուրի չի նշանակվում, միակ հաղթողին ընտրում են հանդիսատեսների քվեարկությամբ: Այն հայտնի կդառնա հոկտեմբերի 28-ին՝ ֆիլմերի և բազմաթիվ ուղեկցող իրադարձությունների տասնօրյա մարաթոնից հետո, որոնցում կխորասուզվի քաղաքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: