Երիտասարդ ծանրորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա Լեհաստանում:

Հայաստանը կներկայանա 6 մարզիկով` Իզաբելա Յայլյան (58 կգ), Տաթև Հակոբյան (90 կգ), Ժորժ Եղիկյան (77 կգ), Անդրանիկ Կարապետյան (85 կգ), Հակոբ Մկրտչյան (94 կգ) և Սիմոն Մարտիրոսյան (+105 կգ):

Եվրոպայի առաջնությունը կկայանա Լեհաստանի Զամոսկ քաղաքում հոկտեմբերի 20-27-ը: