Հոկտեմբերի 15-ին 5-րդ զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել է «Լավագույն դիպուկահար» համաբանակային մրցույթի 2-րդ փուլը: Այս մասին հայտնում է hayzinvor.am-ը։

Խոսելով դիպուկահարների պատրաստվածության մասին՝ 5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Օհանյանը նշեց, որ առանց բացառության բոլոր զորամասերը ներկայացնող մասնակիցները աչքի են ընկնում գերազանց պատրաստվածությամբ: Դժվարանում եմ առանձնացնել որևէ մեկին, ակնհայտ է, որ զորամասերի հրամանատարությունը մեծ ուշադրություն է դարձնում դիպուկահարների պատրաստությանը:

Առավել բարձր արդյունքներ արձանագրած զինծառայողները կշարունակեն զարգացնել վարպետությունը ու տեսական գիտելիքները համաբանակային եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր զբաղեցնելու համար: