Ինդոնեզական Բալի կղզու իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել աղբի պատճառով, որն ափ է հանում ծովը: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը: Ինչպես գրում է հրատարակությունը, Ինդոնեզիան Չինաստանից հետո աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում այն պետությունների վարկանիշում, որտեղ առափնյա գոտու աղբն առավել մեծ քանակություն է կազմում: Փորձագետների գնահատումների համաձայն, երկրում տարեկան գոյանում է 1,29 մլն տոննա թափոն:

Բալիում առափնյա գոտու վերջին անգամ ամենազգալի աղտոտումն առաջացել էր մուսսոնների ամենամյա տարեշրջանից հետո. քամին աղբը քշել էր լողափեր:

Կառավարության կողմից կազմակերպվել էր ափը մաքրելու արշավ, որի համար վարձել էին 700 հավաքարարների: Օրական 35 բեռնատարներ մոտավորապես 100 տոննա աղբ են դուրս բերում ժողովրդականություն վայելող Ջիմբարան, Կուտա և Սեմինյակ լողափերից:

Գիտնականների կանխատեսումներով՝ մինչև 2025 թվականը աղբի քանակությունը կարող է ավելանալ 70 տոկոսով: