Ահաբեկչական խմբավորման գրոհայինները ականանետերից կրակել են սիրիական Հալեպ քաղաքի բնակելի թաղամասի ուղղությամբ։ Խաղաղ բնակիչների շրջանում կան վիրավորներ։

Ռաշիդին շրջանում տեղակայված ահաբեկչական խմբավորումն ականանետերից կրակել է «Նոր Հալեպ» թաղամասի ուղղությամբ։

Հալեպի արվարձանում տեղակայված գրոհայինները պարբերաբար ականանետերից և ինքնաշեն հրթիռներից կրակում են քաղաքի կենտրոնական և ծայրամասային շրջանների ուղղությամբ։