«Վերջ օլիգարխիային» քաղաքացիական նախաձեռնությունը «Քաղաքական համակարգի դեկապիտալիզացիայի մասին» օրենքի նախագիծ է բերել ԱԺ, որով նախատեսվում է քրեական պատասխանատվությունից ազատել կոռուպցիոն կամ սեփանության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների արդյունքում հարստացած այն անձանց, ովքեր կփոխհատուցեն պետությանը պատճառված վնասը:

Նախագծի հեղինակներից Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հոկտեմբերի 19-ին հանդիպելու են ԱԺ ԵԼՔ խմբակցության ներկայացուցիչների հետ՝ նախագծի ներկայացման համար: Նախատեսվում են հանդիպումներ ԱԺ մյուս խմբակցությունների հետ նույնպես:

Նշենք, որ ՀՀ կառավարության գործունեության առաջին 100 օրվա ընթացքում ընդհանուր առմամբ հայտնաբերվել 47,1 մլրդ դրամի չարաշահում: