Իսրայելի պաշտպանության բանակը դեկտեմբերի 29-ին Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի երկու դիրք է խոցել ի պատասխան հրեական պետության տարածքի հրթիռակոծման: Այս մասին, ասված է Իսրայելի բանակի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ:

«Ի պատասխան Իսրայելի կողմն արձակված հրթիռների՝ Իսրայելի բանակի տանկերն ու ինքնաթիռները Գազայի հատվածի հյուսիսային մասում խոցել են ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը պատկանող երկու դիրքեր»,- նշել են զինվորականները:

Դեկտեմբերի 29-ին ավելի վաղ Պաղեստինի ծովամերձ միջատարածքից արձակվել է առնվազն երեք հրթիռ: Դրանցից երկուսը կալանվել են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից: