Հոկտեմբերի 21-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների մրցավազքի մեջ ներգրավված երկու թեկնածուի կողմնակիցների վերաբերյալ ձայնագրություններ հրապարակվեցին այսօր։

Մեկը վերաբերում է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու, քաղաքապետի պաշտոնակատր Դիաննա Գասպարյանին։ Վերջինի հայրը՝ Մնացական Գասպարյանը զանգահարում է դստեր հասցեին գրառումներ կատարած Գեղամ Մանուկյան անունով քաղաքացուն, որը բնակվում է եվրոպական երկրներից մեկում, և սպառնում ոտքերը կոտրել։

«Հիմի ասա, որտեղ ես։ Քեզնից ի՞նչ ես ներկայացնում, լսի դու ադեկվադ չե՞ս, չեմ հասկանում։ Ինչի՞ ես իմ աղջկա անունը վարկաբեկում։ Դե տեղդ ասա գամ տենամ քեզ, այ անասուն։ Նորմալ տղա ես, տեղդ ասա։ Անասուն ես, բա ինչ ես, այ ոչխար։ Ֆրանսիա ես, մի շաբաթից կգամ ոտերդ ըտեղ կջարդեմ, այ ոչխար»,- բարկանում է Գասպարյանի հայրը։

Մանուկյանի տրամադրած ձայնագրությունը հրապարակել է «Իրականում» կայքը։