Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը վերահաստատել է իր հայտարարությունը, որ Հայաստանում առաջիկայում հայտարարվող համաներումը աննախադեպ մեծ է լինելու։

«Սա համաներում է, սա մարդասիրական ակցիա է, որն իրականացվելու է այս իրադարձությունների լույսի ներքո։ Կառավարությունը հանրության անունից ժեստը անում է իր նկատմամբ ոտնձգություն իրականացրած մարդկանց համար», - ասել է Զեյնալյանը, հայտնում է Aysor.am-ը։

Ինչ վերաբերում է համաներման տակ ընկնող դատապարտյալների թվին, ապա նախարարի պաշտոնակատարն ասաց, որ ինքը չի կարող այս պահին որոշակի թիվ ասել։

«Շատ մեծ, շատ մարդասիրական համաներում է լինելու», - հայտարարել է նախարարի պաշտոնակատարը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք համաներման նպատակը քրեականատարողական հիմնարկները բեռնաթափելն է` Զեյնալյանը պատասխանել է, որ այս պահին հանրապետության քրեակատարողական հիմնարկները ծանրաբեռնված չեն։

«Ես պնդում եմ, որ քրեակատարողական հիմնարկներում ծանրաբեռնվածության խնդիր չկա։ Չեք գտնի մի դեպք, որ երկու դատապարտյալ քնեն մեկ անկողնու մեջ», - ասաց նա։

ՀՀ հառավարությունն արդեն հավանություն է տվել համաներում հայտարարելու մասին նախագծին:Նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Մինչև այդ քննարկումները փակ են