Վենետիկի հանձնաժողովի 116-րդ նստաշրջանում Վենետիկի հանձնաժողովի եւ ՀՀ առաջին փոխվարչապետի միջեւ քննարկումներից հետո Վենետիկի հանձնաժաղովի նախագահը՝

«Ճանաչում և աջակցում է խաղաղ ճանապարհը, որով հայ ժողովուրդը փոփոխություն է իրականացնում,

Ճանաչում է Հայաստանում ստեղծված հատուկ իրավիճակը, որը պահանջում է արտահերթ ընտրությունների անցկացում,

Ողջունում է Հայաստանի իշխանությունների հանձնառությունը՝ պահպանելու միջազգային չափանիշները ընտրական օրենսգիրքը վերանայելիս,

Նշում է, որ առաջարկվող փոփոխությունները օրինական նպատակներ են հետապնդում և հիմնականում դրական են,

Մասնավորապես, ողջունում է այն բոլոր քայլերը, որոնք միտված են ընտրելու իրավունքի իրացման դյուրացմանը, լրատվամիջոցների համար հասանելիության, դիտորդների իրավունքների և ընդհանուր առմամբ ընտրական գործընթացի թափանցիկության ընդլայնմանը, ինչպես նաև ընտրախախտումների դեմ պայքարին,

Ողջունում է առաջին փուլից հետո ձևավորվելիք կոալիցիաների մասնակիցների թվի սահմանափակման վերացումը՝ Վենետիկի հանձնաժողովի և ԺՄՀԻԳ առանցքային առաջարկություններից մեկին համապատասխան,

Ողջունում է Վենետիկի հանձնաժողովի և ԺՄՀԻԳ այլ առաջարկությունների իրականացումը, որոնք մասնավորապես վերաբերում են՝

-Ընտրական շեմերի նվազեցմանը և ընտրական գրավները վերադարձնելու համար կիրառվող շեմերին, գրավների գումարի կրճատմանը,

-Դիտորդների և ԶԼՄ-ների հավատարմագրման վերջնաժամկետների կրճատմանը, ինչպես նաև դիտորդների աշխատանքների այնպիսի խոչընդոտների զսպմանը, ինպիսին է նրանց քանակը սահմանափակելու հնարավորությունը,

-Զինվորականների ազատ քվեարկության երաշխիքներին,

Հիշեցնում է Վենետիկի հանձնաժողովի վերապահումները ընտրական համակարգում նշանակալի փոփոխությունների վերաբերյալ, ինչպիսին է ռեյտինգային ցուցակների վերացումը ընտրություններին նախորդող տարվա ընթացքում,

Նշում է, որ այս վերապահումները պակաս կարևոր են, եթե քաղաքական ուժերի շրջանում կոնսենսուս կա փոփոխության վերաբերյալ:»

Պաշտոնական հայտարարությունը կարող եք կարդալ այստեղ