Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվելու ճարտարապետ, երգիչ, երգահան, Արթուր Մեսչյանը:

Լրատվական աղբյուրների տեղեկացմամբ՝ նշանակման մասին պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի առաջիկայում:

Արթուր Մեսչյանը նախկինում այդ պաշտոնը զբաղեցրել է 1996թ-ին. նա, բնակվելով ԱՄՆ-ում, ՀՀ կառավարությունից հրավեր է ստանում զբաղեցնելու Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Վերադառնալով Հայաստան՝ սկսում է իր գործունեությունը՝ որպես գլխավոր ճարտարապետ, սակայն 1997թ-ի փետրվարին հրաժարվում է իր պաշտոնից և վերադառնում Բոստոն։

Արթուր Մեսչյանը Մատենադարանի նոր մասնաշենքի, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բացված Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ճարտարապետն է։

Նշենք, որ 2013թ. օգոստոսի 8-ից Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետն է Տիգրան Բարսեղյանը: