Կիրակի 43 համայնքներում համայնքապետեր ընտրվեցին։

ԿԸՀ հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները, ըստ այդմ.

Արագածոտնի մարզում՝

- Կարմարաշեն համայնքում հինգ թեկնածուներից առավել մեծ թվով ձայներ՝ 105 ստացել է անկուսակցական, ինքնաառաջադրված Սամվել Թորոսյանը։

- Հացաշենում 72 ձայնով հաղթել է միակ թեկնածուն՝ անկուսակցական Վաչագան Դավթյանը։ Նա համայնքի գործող գյուղապետն է, նախկինում ՀՀԿ-ական։

- Նոր Ամանոսում էլ 210 ձայնով վերընտրվել է ԲՀԿ-ական գյուղապետը՝ Վահրամ Ավետիսյանը։

Արարատի մարզում՝

- Դալար գյուղում գործող գյուղապետը, ով ներկայացված է անկուսակցական, նախկին ՀՀԿ-ական է, պարտվել է անկուսակցական Գոռ Պետրոսյանին։

- Զանգակատուն համայնքում ընտրվել է գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար, անկուսակցական Հովիկ Կարապետյանը։

- Լուսաշող համայնքում 127 քվեով ընտրվել է անհատ ձեռնարկատեր, անկուսակցական Արա Սաֆարյանը։

- Նոր Կյանք գյուղում ընտրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, ինքնաառաջադրված Արամ Գրիգորյանը։ Նրա օգտին քվեարկել է 817 քաղաքացի։

- Վերին Դվինում 420 ձայնով վերընտրվել է կին գյուղապետը՝ Լյուդմիլա Պետրովան։