Ռուսաստանի գործարար տուրիզմի շուկայում առաջատար «Աէրոկլուբ»-ն ամփոփել է խոշոր կորպորացիաների կողմից ավիատոմսերի ամրագրումները:

Արդյունքում պարզվել է, որ նրանք սկսել են առավել շատ նախընտրել Հարավկովկասյան երկրները:

Հրապարակած տվյալների համաձայն, նրանք հրաժարվել են Սոչիից՝ հօգուտ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի: Պատճառը, ինչպես նշված է ընկերության կայքում, ցածր գներն են: Այս տարի Սոչի մեկնող գործարար զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 25 տոկոսով:

«Բացի այդ ծառայություններն ավելի բարձր մակարադակ ունեն, քան Սոչիում»,-նշում է աղբյուրը: