Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթանում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

2013թ-ի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 70 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը հաղթանակով է մեկնարկել` որակավորկման փուլում առավելության հասնելով Հունգարիայի ներկայացուցիչ Նորբերտ Լուկասի նկատմամբ:

Այսպիսով, հայ ըմբիշը պայքարը կշարունակի ԱԱ-ի 1/8 եզրափակչում:

Ազատ ոճայինների պայքարում մեկնարկային օրը մրցագորգ էին դուրս եկել 57 կգ Միհրան Ջաբուրյանը, 65 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը և 79 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը։ Ջաբուրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 0։10 հաշվով զիջեց ռուս Զաուր Ուգուևին։ Վերջինս հասավ եզրափակիչ, իսկ Ջաբուրյանը հնարավորություն ստացավ պայքարելու սփոփիչ գոտեմարտում։

65 կգ քաշային Ֆրանգուլյանը մեկնարկային գոտեմարտում 2։9 հաշվով պարտվեց Լեհաստանի ներկայացուցչին և լքեց պայքարը։

79 կգ քաշային Գրիգորյանը նախ 10։7 հաշվով հաղթեց Ռումինիայի ներկայացուցիչ Նաժմուդինովին, ապա՝ 9։2 հաշվով ուզբեկ Կուրբանովին։ Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 4։7 հաշվով պարտվեց իրանցի ըմբիշին։