Հայաստանի Զինված ուժերի զինծառայող Դավիթ Դադիկյանը Թուրքիայում անցկացված բազկամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալ է նվաճել 90+ քաշային կարգում:

Սա ժամկետային ծառայության ընթացքում Դավիթ Դադիկյանի գրանցած երկրորդ խոշոր հաղթանակն է՝ մարզիկ զինծառայողը ավելի վաղ հաղթել է նաև Եվրոպայի առաջնությունում:

Երեկ «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի Զինված ուժերի զինծառայողները դիմավորել են հաղթողին: