Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր` հոկտեմբերի 25-ին, պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները:

ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ Հայաստանի պատվիրակներից մրցագորգ կելնեն՝

Նորայր Հախոյանը /55կգ/, Սլավիկ Գալստյանը /63 կգ/ և Մաքսիմ Մանուկյանը /82 կգ/: