Նշանակվել են ՀՀ դեսպաններ Իրաքում, Սիրիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում
Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները՝ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրամանագրեր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Իրաքում Հայաստանի դեսպանի պաշտոնից ետ կանչելու և այդ պաշտոնում Հրաչյա Փոլադյանին նշանակելու մասին:
Հինգշաբթի օրը նախագահը հրամանագրեր է ստորագրել նաև Արշակ Փոլադյանին Սիրիայում ու Հորդանանում Հայաստանի դեսպանի պաշտոնից հետո կանչելու և Տիգրան Գևորգյանին Սիրիայում Հայաստանի դեսպան նշանակելու մասին՝ նույնպես հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունները:
Նիկոլ Փաշինյանի մեկ այլ առաջարկությամբ և Արմեն Սարգսյանի հրամանագրով Մհեր Մկրտումյանը նշանակվել է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում