Քաթարի մայրաքաղաք Դոհայում այսօր մեկնարկել է սպորտային մարմնամարզության աշխարհի 43-րդ առաջնությունը: Հայաստանի հավաքականը լիարժեք կազմով է ներկայացել մրցավայր և կմասնակցի անհատական ու թիմային պայքարին:

Իրենց ունակությունները կդրսևորեն Արթուր Դավթյանը, Վիգեն Խաչատրյանը` բազմամարտում, իսկ Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը` առանձին գործիքների վրա:

Հայ ներկայացուցիչներն իրենց ելույթները կսկսեն այսօրվանից։

Աշխարհի առաջնությունը բնույթով օլիմպիական վարկանիշային ստուգատես է, որին հայտավորվել են 76 երկրների ավելի քան 500 մարզիկներ: