Մեծ Բրիտանիայում կանայք կկարողանան ծառայել բրիտանական զինված ուժերի բոլոր տեսակի զորքերում, այդ թվում՝ հատուկ նշանակության ջոկատում, և բոլոր զինվորական մասնագիտություններով: Այս մասին գրում է «Ռիա նովոստին»՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնի հայտարարությունը:

«Արդեն 100 տարուց ավելի կանայք օրինավոր կերպով ծառայում են զինված ուժերում՝ կենսական նշանակության դեր ունենալով և տարբեր բնագավառներում հանդես գալով որպես մասնագետներ։

Զինվորական մասնագիտությունների գծով կանանց համար հասանելիություն ապահովելով ՝ մենք ոչ միայն մեր զինված ուժերն առավել ժամանակակից ենք դարձնում, այլև հնարավորություն ենք ստանում առավել համապատասխան մարդկանց մոբիլիզացնելու», - հավելել է պաշտպանության նախարարը։