Փհենյանում սառույցից քանդակագործության փառատոնում սառցե միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ են պատրաստել, հայտնում է «Ռոդոնգ Սինմուն» պարբերականը:

Պարբերականում հրապարակված լուսանկարում պատկերված են ժպտացող հյուսիսկորեացիներ ձմեռային հաստ վերարկուներով: «Սառցե քանդակը հիշեցնում է նոյեմբերյան միջադեպի մասին, որը մեծ հուզում էր առաջացրել տասնյակ միլիոնավոր զինվորների և մարդկանց շրջանում»,- նշված է հոդվածում:

Անցյալ տարվա նոյեմբերին Փհենյանը փորձարկել էր Hwasong-15 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որը, ինչպես պնդում են, կարող է հարված հասցնել ԱՄՆ մայրցամաքային հատվածին: