Հայաստանի Ազգային Ժողովում քննարկվում է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախօրեին նախագիծը ՀՀ ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում հավանության է արժանացել: Թեև քննարկումը բուռն է անցել, եղել են բազմաթիվ առաջարկություններ, սակայն օրինագիծը միաձայն է ընդունվել հանձնաժողովում: