Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարկել է 2018թ-ի լավագույն սարսափ ֆիլմերի հնգյակը, որը գլխավորել է ռեժիսոր Արի Ասթերի դեբյուտային «Ռեինկարնացիա» ֆիլմը: Այն պատմում է նկարչուհի Էննի Գրեհեմի մասին, որի ընտանիքի հետ տարատեսակ միստիկ ու սարսափելի պատահարներ են տեղի ունենում:

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել ռեժիսոր Ջոն Կրասինսկիի «Խաղաղ վայր» սարսափ ֆիլմը, որի դեպքերը տեղի են ունենում սարսափելի հրեշներով բնակեցված պոստապոկալիպտիկ աշխարհում:

Լավագույն հնգյակում են ներառվել նաև ռեժիսոր Բութս Ռիլիի «Ներեցեք անհանգստության համար» ֆիլմը, Դևիդ Գորդոն Գրինի «Հելոուինը» և Ալեքս Գարլենդի «Անիհիլացում» գիտաֆանտաստիկ սարսափ ֆիլմը, որոնք զբաղեցրել են երրորդ, չորրորդ և հինգերորդ հորիզոնականները համապատասխանաբար: