Երկուշաբթի օրը Ընտրական օրենսգրքի փոփոխություններին կողմ քվեարկելուց և խորհրդարանից դուրս գալուց հետո Թումանյան փողոցում իրավապահները ասֆալտին են փռել «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանին (Շշի Մելոյին) և նրա թիկնազորին: Այս մասին գրել է «Ժամանակ» թերթը։

Խնդիրն այն է, որ Մանուկյանը լուրջ խնդիրներ ունի քրեական աշխարհի հետ և պարտադրված է շրջել մեծաքանակ թիկնազորով: Պետությունը Մանուկյանին անվտանգության լիակատար երաշխիքներ չի կարող տալ, և մարդը ստիպված է ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը՝ անկախ նրանից, թե իշխանությունը ինչպես է վերաբերվում դրան: