«Մասամբ ազատից»՝ «ազատ». ՀՀ-ն բարելավել է դիրքերը համացանցի ազատության զեկույցում
Ամերիկյան Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ աշխարհում համացանցի ազատության վերաբերյալ զեկույցում Հայաստանը 27 միավորով հայտնվել է «ազատ» երկրների շարքում. մինչդեռ 2017թ-ին երկիրը 32 միավորով «մասամբ ազատ» երկրների խմբում էր:
Նշվում է, որ համացանցը Հայաստանում դարձել է «ազատ», այն բանից հետո երբ քաղաքացիները սկսել են արդյունավետորեն օգտագործել սոցցանցային հարթակը, հաղորդակցության հավելվածները:
Նշվում է նաև, որ համացանցային ուղիղ հեռարձակումը նպաստել է 2018թ-ի ապրիլին քաղաքական փոփոխություններին:
«Այնուամենայնիվ Թավշյա հեղափոխության ընթացքում լրագրողները ենթարկվել են ֆիզիկական բռնության», - նշվում է զեկույցում:
Վրաստանը նույնպես «ազատ» երկրների շարքում է, Ադրբեջանը նախորդ տարվա պես շարունակում է մնալ «մասամբ ազատ», իսկ Թուրքիան, Իրանը և ՌԴ-ն՝ «անազատ» երկրների խմբում: