Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը դուրս է եկել «Ժառանգություն» կուսակցությունից և անդամագրվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Այս մասին հայտնել է ինքը՝ Սանասարյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ:

«11 տարի է անցել այն պահից, երբ անդամագրվել եմ «Ժառանգություն» կուսակցությանը: Կայացրել եմ որոշում և դուրս եմ եկել կուսակցությունից», - ասել է Սանասարյանը՝ շնորհակալություն հայտնելով իր ընկերներին և նշելով, որ այդ տարիները եղել են «իր քաղաքական հասունության որոշիչ ժամանակահատված»։

Ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը լքել և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն է անդամակցել ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը: