Սիրիայի արևմուտքում գտնվող Համա նահանգում կառավարական զորքերը վեց բնակավայր են ազատագրել «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներից: Ռիա նովոստի-ն գրում է, որ այս մասին հայտնել է սիրիական ռազմական աղբյուրը:

Աղբյուրի տվյալներով՝ Իդլիբի ուղղությամբ ռազմական գործողությունների ժամանակ բանակը վերահսկողություն է իրականացնում քաղաքների նկատմամբ: Հարձակման ընթացքում Սիրիայի բանակը զավթել է սարքավորումներ, զենքեր, զրահապատ տրանսպորտային միջոցներ և ծանր գնդացիրներով հագեցված մեքենաներ:

Ավելի վաղ Սիրիայի ռազմական աղբյուրը հայտնել էր, որ Համա գավառի հյուսիսում գտնվող ութ գյուղից և բնակավայրից դուրս են բերել «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբի ահաբեկիչներին: