Դեպի ԱՄՆ շարժվող ներգաղթյալների «քարավանի» հոնդուրասցի ներգաղթյալները կոլեկտիվ դատական հայց են ներկայացրել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և վերջինիս վարչակազմի դեմ: Այս մասին հաղորդում է CNBC News հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ներգաղթյալները հայտը ներկայացրել են Վաշինգտոնի դաշնային դատարան: Նրանք մեղադրում են Թրամփին և մի շարք այլ պաշտոնյաներին ու ծառայություններին ներգաղթյալների նկատմամբ նախագահի վարած քաղաքականությամբ ԱՄՆ սահմանադրությունը խախտելու համար:

Փաստաթղթում նշվում է, որ նախագահը «շարունակում է խախտել օրենքը, այդ թվում նաև սահմանադրական իրավունքը, և շարունակում է սահմանափակել Կենտրոնական Ամերիկայի բնակիչների՝ ԱՄՆ-ում ապաստան խնդրելու իրավունքը»: