Կուրիլյան կղզիների մոտակայքում 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Երկրաշարժը գրանցվել է ուրբաթ՝ նոյեմբերի 2-ին տեղական ժամանակով ժամը 22:01-ին (երևանյան ժամանակով ժամը 15:01-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Օխոտի ծովում՝ Սևերո-Կուրիլսկ քաղաքից մոտ 263 կմ հյուսիս: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 47.5˚ և արևելյան երկայնություն 146.9˚:

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները բնակելի վայրերում չեն զգացվել: