ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ նոր, ավելի համապարփակ համաձայնագիր կնքել, նշվել է Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարությանը:

«ԱՄՆ-ն ինչպես և նախկինում պատրաստ է նոր պայմանագիր կնքել, ավելի համապարփակ համաձայնագիր Իրանի հետ, որը ընդմիշտ արգելափակում է միջուկային զենքի ուղին և անդրադառնում է նրա չարամիտ գործողությունների ողջ սպեկտրին և որին արժանի է իրանցի ժոովուրդը», - ասվում է փաստաթղթում:

Թրամփն ընդգծել է, որ քանի դեռ նոր պայմանագիր չի կնքվել, պատմական պատժամիջոցները ուժի մեջ կմնան:

ԱՄՆ նախագահը Իրանին կոչ է արել «հրաժարվել միջուկային հավակնություններից, փոխել իր ապակառուցողական վարքը, հարգել իր ժողովրդի իրավունքները և վերադառնալ դեպի բարեխիղճ բանակցություններին»:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Իրանի դեմ կիրառվող ԱՄՆ-ի նավթային պատժամիջոցները չեն ազդի ութ երկրների վրա: