«ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել Լոռու մարզն ընդգրկող ընտրատարածքում: Շարմազանովը հույս ունի, որ ինքը քվեներ է ստանալու հարազատ Ալավերդի քաղաքում, որտեղ դժգոհություն կա նոր իշ­խանություններից պղնձաձուլա­րանի աշխատանքների դադա­րեցման պատճառով:

Ոչ միայն Շարմազանովը, այլև մյուս բո­լոր ՀՀԿ-ականները, ովքեր մտադիր են շարունակելու իրենց քաղաքական գործունեությունը և մասնակցելու ընտրություններին, այս օրերին ակտիվորեն զբաղված են նախընտրական քարոզչությամբ՝ փորձելով հի­շել, թե ովքեր են իրենց հարա­զատները, ազգականները կամ բարեկամները, կամ ում երբ են ինչ-որ հարցով ընդառաջել»,- գրում է թերթը: