Գերմանիայի իրավապահները մերժել են ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի՝ երկրում հայկական մաֆիայի պարագլուխներին հայտնաբերելու համար գործակցության առաջարկությունը, քանի որ կասկածում են, որ վերջիններս կապ ունեն Հայաստանի նախկին իշխանությունների հետ։

Գերմանական Der Spiegel լրատվամիջոցի փոխանցմամբ, իրավապահները 3 տարի շարունակ ապարդյուն գործողություններ են իրականացրել հայ «օրենքով գողերին» հայտնաբելու և ձերբակալելու ուղղությամբ։

Երկրի իրավապահ մարմինների գաղտնի՝ Fight against thieves in law («Պայքար օրենքով գողերի դեմ») անունով օպերացիան Գերմանիայի պատմության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ամենախոշոր գործողություններից մեկն է։

Հրապարակման մեջ նշվում է, որ խումբը բացահայտվել է 2014թ-ի հուլիսին գերմանական Էրֆուրթ քաղաքում երկու հանցավոր խմբերի միջև տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ։ Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել 42 անձի նկատմամբ։

Համաձայն իրավապահների, Գերմանիայում հայկական մաֆիան եվրասիական տարածաշրջանի մյուս խմբավորումների հետ տիրապետում է ֆինանսական մեծ կարողությունների է և սպառնում է երկրում օրենքի գերակայությանը։