ՀԱՊԿ-ում քննարկվում է գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման հարցը:

Ամենայն հավանականությամբ ՀԱՊԿ նոր քարտուղարը, ով առաջիկա երեք տարիներին կգլխավորի կազմակերպությունը, կլինի հենց Բելառուսի ներկայացուցիչը:

Վերջնական որոշումը դաշինքի անդամ երկրների ղեկավարները կկայացնեն նոյեմբերի 8-ին։