Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան նոյեմբերի 5-ից վերսկսում են համատեղ զորավարժությունները, որոնք չեղարկվել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի պատմական հանդիպման արդյունքում:

Նշենք, որ Հյուսիսային Կորեայի համար վիճահարույց զորավարժությունները վերսկսվում են Փհենյանի ապամիջուկայնացման թեմայով ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև կայանալիք կարևոր բանակցություններից ընդամենը մի քանի օր առաջ:

Հարավային Կորեայի հարավում անցկացվելիք զորավարժություններին կմասնակցեն 500 հարավկորեացի և ամերիկացի ռազմածովայիններ:

Հայտնի է, որ այս զորավարժությունները պետք է կայանային դեռևս հունիսին, սակայն Թրամփի հետ հանդիպման ժամանակ ԿԻմ Չեն Ընը դրանք իր երկրի դեմ ուղղված սադրանք էր որակել: Դրանից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել էր զորավարժությունների չեղարկման մասին՝ ընդգծելով, որ դա կնպաստի ապամիջուկայնացման հարցով բանակցությունների հաջող ընթացքին: