Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծով, Հայաստանի տարածքում ստեղծված արդյունաբերական գոտիների շահագործողները կազատվեն շահութահարկի վճարումից՝ գոտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամտի մասով։

Օրենսգքրի 150-րդ հոդվածում լրացումներով արդյունաբերական գոտիներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների վարձու աշխատակիցների համար եկամտային հարկը կհաշվարկվի 10% դրույքաչափով։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս Հայաստանում չկան ձևավորված արդյունաբերական գոտիներ. դրանց գործունեության պայմանները ավելի գրավիչ դարձնելու նպատակով առաջարկվում է տրվող հնարավոր արտոնությունները տարածել նաև արդյունաբերական գոտիներում վարձու աշխատողների եկամտային հարկի վրա։

Оրենքը, ընդունվելու դեպքում, ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Համաշխարհային շուկայում գերակա դիրք գրավող և պրոգրեսիվ հարկման մեխանիզմ կիրառող երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ցածր ինքնարժեքի պայմաններում վերջիններս ներկայացնում են մրցունակ և էժան արտադրանք, սակայն եկամտային հարկի մասով հարկվում են ավելի բարձր դրույքաչափով, որն ըստ էության դառնում է ոչ նպատակահարմար այդ երկրների արտադրողների համար։ Ուստի նման արտոնությունները խթան կհանդիսանա արդյունաբերական գոտիներում օտարերկրյա ներդրողների համար, հատկապես թեթև արդյունաբերության ոլորտում։