2018թ-ի հուլիսի 1-ից հոկտեմբերի 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 12 դեպքի մասին։ Կորուստներից երեքը մարտական է: Տվյալները փոխանցում է Ռազմ․ինֆո-ն։

Մարտական՝

• Սեպտեմբերի 19-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը։

• Սեպտեմբերի 22-ին ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Արցախ Մհերի Հովսեփյանը։

• Սեպտեմբերի 26-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ մահացել է ՊԲ զինծառայող, Աղասի Դերենիկի Մկրտչյանը, պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հարուցվել է քրգործ մարտական հերթապահության կանոնները խախտելու հոդվածով։

Ոչ մարտական՝

Հուլիս 24-ին մարտական դիրքում մահացել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Վահագի Պետրոսյանը՝ նախնական տվյալներով՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

Հուլիսի 29-ին Սյունիքի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Արմեն Մինասյանը։

• Օգոստոսի 5-ին, լճում խեղդվել է ՊԲ պայմանագրային զինծառայող Արմեն Ռաշիդի Հովակիմյանը։

• Օգոստոսի 9-ին, Լոռու մարզում ավտովթարից մահացել է ՀՀ ԶՈւ սպա Արտակ Գրիգորյանը։

• Օգոստոսի 29-ին, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հերթապահ մասում հայտնաբերվել է զորամասի հերթապահ, ավագ լեյտենանտ Կարեն Սամվելի Հովհաննիսյանը: Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով։

• Օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը Վանաձոր-Գյումրի ճանապարհին ավտովթարից մահացել է ՀՀ Զու սպա։

• Սեպտեմբերի 2-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ զորամասերից մեկում (նախնական` ինքնասպանություն), մահացել է զինծառայող, Վանիկ Արթուրի Գևորգյանը։

• Սեպտեմբերի 3-ին ավտովթարից մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող Վազգեն Գագիկի Խաչատրյանը։

• Հոկտեմբերի 1-ին ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ մահացել է ՊԲ զինծառայող Գևորգ Սուրենի Հարոյանը։ Հարուցվել է քրգործ ինքնասպանության հասցնելու հոդվածով։

2018․ Ամիս Մարտական Ոչ մարտ.
Հունվար 1 4
Փետրվար 2 2
Մարտ 0 2
Ապրիլ 2 1
Մայիս 0 7
Հունիս 1 2
Հուլիս 0 2
Օգոստոս 0 4
Սեպտեմբեր 3 2
Հոկտեմբեր 0 1
Ընդամենը 9 27

2017թ-ի նույն ամիսներին (հուլիս-հոկտեմբեր) մահացել է 17 զինծառայող, որոնցից 8-ը մարտական կորուստներ են։

2017․ Ամիս Մարտական Ոչ մարտ.
Հունվար 3 3
Փետրվար 3 3
Մարտ 3 1
Ապրիլ 2 3
Մայիս 2 6
Հունիս 4 2
Հուլիս 2 2
Օգոստոս 2 3
Սեպտեմբեր 2 0
Հոկտեմբեր 2 4
Ընդհանուր 25 27